COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա. ՀՀ ԱՆ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է. «Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Հետևաբար՝ ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները, տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ:
Առավել հաճախ ապատեղեկտվություն տարածվում է՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում COVID-19-ի դեմ հետպատվաստումային երևույթների վերաբերյալ շաբաթական թարմացումներին, հատկապես մատնանշելով կանանց շրջանում անպտղության, վերարտադրողական գանգատները՝ հաշվի չառնելով մի շարք գործոններ: Առաջնահերթ պետք է նշել, որ տվյալ համակարգը չի հաստատում պատվաստանյութ-երևույթ պատճառահետևանքային կապը:
Այն նախատեսված է միայն պատվաստվածների կողմից գանգատները գրանցելու համար»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
143Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
30120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
81619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108513.08.2026, 13:12