Պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել. տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: «Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ պատվաստանյութերը այդ պատվաստանյութերն անցել են ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը և համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին։ Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում է կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել: Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա օրինակ Մոդերնայի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը տևել է մոտ 300 օր: Արագացված ժամանակացույցով նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել է 1-ին երկու կլինիկական փուլերը: 1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը: Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ COVID-19-ի համավարակի հաղթահարման համար՝ պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը: Հարկ է նշել նաև, որ առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները՝ տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ: Միևնույն ժամանակ նշենք, որ ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»,- ասված է հաղորդագրությունում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
143Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
30120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
81619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108513.08.2026, 13:12