Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Կորոնավիրուսով վարակման 1022 և մահվան 20 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 1022 և մահվան 20 նոր դեպք
335
Հինգշաբթի, 30 սեպտեմբերի, 2021 թ., 11:12

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ը՝ առողջացած, 5319-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650 առողջացած, 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է»: