ՊՇՌ հետազոտություն՝ առանց լիցենզիայի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին մի քանի օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից՝ կապված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության հետ: Մասնավորաբար, քաղաքացիները թերթի հետ զրույցում նշում էին, որ մինչև հոկտեմբերի 1-ը «Լոռիմեդ» բժշկական կենտրոնում հանձնել են ՊՇՌ տեստ, ստացել են համապատասխան վկայագիրը, սակայն Արմեդ համակարգը QR կոդը չի ճանաչել: Մարդիկ զանգահարել են առողջապահության նախարարության թեժ գիծ, և այնտեղից ասել են, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունի:
Ըստ թերթի ունեցած տեղեկությունների՝ Վանաձորի մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ կազմակերպված ձևով հենց այստեղ են հանձնում ՊՇՌ տեստ: Թերթին դիմած քաղաքացիները նաև ասել են, որ ՊՇՌ հետազոտության համար այս ԲԿ-ին դիմողները շատ են նաև այն պատճառով, որ թեստի արժեքը մյուս կլինիկաների համեմատ էժան է՝ 6000 դրամ: «Լոռիմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանը «Փաստի» հետ զրույցում ասել է՝ համակարգը QR կոդն իսկապես չի ճանաչել:
«Բայց մի հետաքրքիր բան կա. ես այս պահին մուտքագրում եմ կոդը և այն, կարծես թե, ճանաչում է, կարդում: Իսկ առողջապահության նախարարության հետ մենք որոշակի բան ունենք պարզելու, միասին անպայման կպարզենք»,- նշել է Ադամյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
139Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
81019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108413.08.2026, 13:12