Ովքեր են ստուգելու և տուգանելու կորոնավիրուսի դեմ չպատվաստվածներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 10-ից 20 հազար դրամ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ: Ըստ թերթի տեղեկությունների՝ տնտեսվարողներն այս թեմայի շուրջ զանգեր են ստանում և նախազգուշացվում, որ հոկտեմբերի 14-ից աշխատակիցները պետք է ունենան պատվաստման և ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատ, հակառակ դեպքում կտուգանվի գործատուն:
Ի դեպ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, որոնք պլանավորվելու են մեկ օր առաջ, և առաջին հերթին ընտրվելու են ռիսկային կազմակերպությունները: Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունիցից թերթին փոխանցել են, որ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածի 3-րդ կետի, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Ասել է թե՝ տեսուչի խղճին է մնում՝ առաջին ստուգայցի ժամանակ խախտում արձանագրելու դեպքում տնտեսվարողին տուգանել, թե նախազգուշացում տալ: Ըստ տեսչական մարմնի՝ ստուգայցեր իրականացնելու ժամանակ տեսուչները միայն չեն դիտարկելու աշխատողների պատվաստված կամ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատների առկայությունը, այլև կազմակերպությունում Covid-19 անվտանգության կանոնների պահպանման, գրանցամատյանների վարման կարգը: Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ այս որոշմանը չհետևող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, և նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր և տուգանքներ կիրառվել որոշմանը չհետևելու համար: Իրենց հերթին իրավաբաննները խորհուրդ են տալիս գործատուներին չստիպել աշխատակցին պատվաստվել, առավել ևս՝ այդ հիմքով նրան հեռացնել աշխատանքից, ապա հուշում են, որ այդ տուգանքները նրանք կարող են բողոքարկել:
Մեկ նկատառում. աշխատանքային օրենսգրքում չկա որևէ կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել: Հետաքրքիր է՝ այս խնդիրն ինչպես «կլուծի» Առողջապահության նախարարությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ առողջապահության նախարարը քաղաքացիներին շփոթության մեջ էր գցել. գործատուներին պատշաճ չէր իրազեկել այն մասին, որ աշխատողներն իրենց ՊՇՌ թեստի պատասխանը կարող են ներկայացնել ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Բազմաթիվ քաղաքացիներ մեծ գումարներ են ծախսել՝ հոկտեմբերի 1-ին թեստ հանձնելու համար, ապա պարզել, որ կարգը գործում է հոկտեմբերի 14-ից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
139Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
81019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108413.08.2026, 13:12