«Ինչո՞ւ չի հրամայում պատասխանատվության կանչել ոլորտի այն դեմքերին, որոնք չեն ապահովել ժամանակին 2-րդ պատվաստում ստանալու քաղաքացու իրավունքը». Նարինե Դիլբարյան
![]() 374 Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 14:54 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Պահանջ-հարցապնդում երեկ կառավարության նիստին ահաբեկող ցասում և հրահանգներ սփռող Փաշինյանին, որ այդպես զայրացած ԱԱԾ-ին, դատախազությանը և համապատասխան մարմիններին հրամայում էր միջոցներ կիրառել չպատվաստվող, պատվաստանյութը փչացնող, հակապատվաստումային քայլեր կամ թղթերի կեղծում կատարող քաղաքացիների հանդեպ, ինչո՞ւ նույն վճռականությամբ չի հրամայում պատասխանատվության կանչել ոլորտի այն դեմքերին, որոնք չեն ապահովել առաջինից հետո ժամանակին երկրորդ պատվաստում ստանալու քաղաքացու իրավունքը: Արդեն բազմաթիվ մարդիկ Սինոֆարմ ստանալուց հետո չեն կարողանում իրենց հասանելիք երկրորդ պատվաստումը ստանալ, որովհետև պոլիկլինիկաները հայտարարում են, թե միայն Աստրազենեկա ունեն, ու չգիտեն էլ՝ երբ կստանան անհրաժեշտ չափաբաժիններ այլ տեսակից: Ընդ որում՝ Առաողջապահության նախարարությունը հակաբժշկագիտական նյութեր է տարածում, թե, ոչինչ, որ 28 օրը լրացել է, կարող եք ավելի ուշ պատվաստվել, երբ լինի՝ կպատվասվեք: Ո՛չ. ոլորտի պատասխանատուները պարտավոր էին հաշվարկել և ապահովել համապատասխան քանակ ամբողջական պատվաստման համար, աշխարհի բազմաթիվ պետություններ հրաժարվում են Աստրազենեկայից, եղածը ՀՀ էին տալիս, ու դա՞ կառավարության աշխատանքի արդյունքն է, այս ի՛նչ գավառականություն է, ԱԱԾ-ն ու դատախազությունը հենց նման անհեթեթ կառավարում իրականացնող կառավարության պատասխանատուների հանդեպ պետք է քայլեր իրականացնեն: Հեշտ է ամեն պատեհ-անպատեհ առիթներով աղաղակել ընտրություններին ստացած ձայների մասին, ձայները տվել են աշխատելու, ոչ թե հոխորտալի ճառեր ասելու և մարդկանց իրավունքները ոտնահարելու համար»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
159Երեկ, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
291Երեկ, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
229Երեկ, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
31710.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
35510.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
72310.03.2026, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
42709.03.2026, 12:12
Հրապարակվել է 2026-ի լավագույն հիվանդանոցների ցանկը
120409.03.2026, 00:33
