«Ինչո՞ւ չեն պատվաստվում շատերը. թիվ 20 պոլիկլինիկան է». Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու չեն պատվաստվում շատերը
Այ այսպիսի անկազմակերպ ու փնթի վիճակ է հիմա Դավիթաշենի համար 20 պոլիկլինիկայում, որտեղ կիրակի առավոտից մարդիկ հերթ են կանգնել, բայց իրենց հերթը այդպես էլ չի հասնում։ Ոմանք թողնում-հեռանում են, մարդ կա՝ երեկ էլ է եկել, թողել-գնացել է։ Այսօր էլ եկավ, էլի թողեց գնաց։
Մի մասին կանչել են 10-10:30 (բայց 11։20 դեռ հերթը չի հասել), մի մասին ասել են՝ շաբաթ-կիրակի առանց հերթ է, երբ ուզում եք, եկեք, եկել են, հիմա մեծ հերթ է գոյացել, մարդիկ չեն կարողանում հերթ պահել, տարբեր պատվաստանյութերի հերթերը խառնվում են իրար։
Մոդեռնա ցանկացողներից անձնագրի պատճեն են ուզում, ոմանք չունեն, հետ են գնում, որ պատճենեն, վերադառնան, պարզ չէ, թե երբ կվերադառնան, պարզ չէ՝ այսօր կստանան պատվաստումը, թե ոչ։
Էլ չասեմ, որ մարդիկ խցկվում են փոքր սենյակ, մի մասն առանց դիմակի։ Մի խոսքով, բարձր ամբիոնից ճվճվալու փոխարեն, բարձր որակով կազմակերպեք պարզ գործընթացները»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
136Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
20820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
80419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108313.08.2026, 13:12