«Օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ». «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հորդորում է. «Հարգելի՛ վարորդներ, ուշադի՛ր եղեք ճանապարհներին, օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ նրանց։
Աշնան այս շրջանում թունավոր օձերի բարձունքա-գոտիական տեղաբաշխման և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ կապված սեզոնային ակտիվություն է դիտարկվում։ Սողունների մոտ աշնանը ձմեռման անցնելու ժամանակաշրջանն է: Ցավոք, նրանք դուրս են գալիս ճանապարհների վրա, որ տաքանան և դառնում են մեքենաների անիվների զոհը, ինչպես այս մեկը․ Հայկական իժը, որին նաև Ռադդեյի իժ են անվանում։
Այս տեսակի երկարությունը հասնում է մինչև 120 սմ-ի, ապրում է լեռների ու կիրճերի քարքարոտ, զառիթափ լանջերին, նոսր կաղնուտում և լեռնային տափաստաններում, հայաստանում հանդիպում է միայն բարձրադիր լեռնային շրջաններում՝ սովորաբար 1700-2100 մ բարձրության վրա:
Ձմեռային ապաստարաններից նրանք դուրս են գալիս ապրիլի կեսերից՝ օդի ջերմաստիճանի 16-17 C-ի դեպքում: Գարնանը տասնյակներով հավաքվում են իրենց ձմեռանոցների մոտ: Մինչև հունիսի կեսերը մնում են ձմեռման վայրերում՝ քարափների, ժայռերի, փոքրիկ քարանձավների, ծառերի արմատամերձ դատարկությունների մոտ, այնուհետև տարածվում են շրջակա միջավայրում: Շոգ ամիսներին հանդիպում են առավոտյան և երեկոյան ժամերին, սեպտեմբեր-հոկտեմբերին նորից են հավաքվում ձմեռանոցների մոտակայքում: Իսկ ձմեռման են անցնում նոյեմբերի սկզբներից»:





Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
157620.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137807.10.2026, 01:06