«Ազգից ժամը մեկ մարդ ա մահանում, մի բառ ասելու չունե՞ք». Պետրոս Ղազարյան

Լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դանիան հանել է քովիդի բոլոր սահմանափակումները։ Պատվաստվել է 50-ից բարձր բնակչության 95%-ը,12 ից բարձր՝ 86%-ը։ Ըստ փորձագետների՝ նման բարձր ցուցանիշը կապված է 2 հանգամանքով՝ վստահություն առողջապահական համակարգին և քաղաքական ուժերի միասնական դիրքորոշում։
Մեր վստահությունն ավելի շատ բամբասանքներին ա, իսկ քաղաքական ուժերն ինչպես միշտ, եթե իշխանությունն ասում է՝ պատվաստվեք և միջոցներ է ձեռնարկում, որ խթանի պատվաստումը, ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է դրա սահմանադրականությունը։ Թքած, որ ժամը մեկ մարդ է մահանում՝ կարևորը ցույց տալ, որ դու ռադիկալ ես։ Քաղաքական ուժերից, անկեղծ ասած, ավել բան ոչ մեկ չէր էլ սպասում։ Բայց մենք ունենք այլ ազգային ինստիտուտներ, որ պահպանել են մեր ինքնությունը, որ Սուրբ են ու ազգապահպան։ Բա ազգից ժամը մեկ մարդ ա մահանում, մի բառ ասելու չունե՞ք։
Թե պետք ա անպայման մահանանք, որ մեզ սրբադասեք»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
136Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
20820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
80419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108313.08.2026, 13:12