«Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր». Ռոբերտ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․ «Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողը կհրաժարվի պատվաստվել կամ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:
Ամենազավեշտալին այն է, օր օրենքի փոփոխության հիմնավորման մեջ գրված է բացառապես COVID-19-ի վիճակագրությունը:
Այս առերևույթ հակաիրավական օրինագիծը ևս մեկ փաստ է, որն անուղղակի ճնշում է գործադրելու քաղաքացիների վրա պատվաստման հարցով և ծանրաբեռնելու է դատարանները հայցերով:
Հ. Գ. Հույս ունեմ, որ ՍԴ-ն մոտ օրերս խելամիտ որոշում կընդունի»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
136Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
20820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
80419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108313.08.2026, 13:12