«Գրիգոր Լուսավորիչում» ԱԱԾ-ն պատվաստման մոտ 40 կեղծ տեղեկանք է հայտնաբերել. «Հրապարակ»

Կառավարության նիստի հաջորդ օրը տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում և հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ: Մարդկանց է բերման ենթարկել, այդ թվում՝ թերապևտներից մեկին, գրում է «Հրապարակ»-ը:
«Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ականները, ուսումնասիրելով էլեկտրոնային տվյալների բազան, դուրս են գրել այն դեպքերը, երբ քաղաքացին, չլինելով երկրում, պատվաստումը վավերացնող, QR կոդ է ներկայացրել: Պարզվել է, որ նա «պատվաստվել» է Հայաստանից բացակայելով: Միայն «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել: Տվյալներ կան, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ պոլիկլինիկաներում ևս կեղծ տեղեկանքների տրամադրման դեպքեր են հայտնաբերվել: Սակայն միանշանակ պնդել, թե մեղավոր են բժիշկները, չի կարելի: Անցել է 3 օր, այս տեղեկատվության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Չի բացառվում, որ իրավապահներն ամեն ինչ արել են, ցույց տալու համար, թե կատարում են Փաշինյանի հրահանգը, իսկ հիմա փաստեր են «դզում-փչում»: Ճի՞շտ է, որ ներկայում այլ բուժհաստատություններում էլ են խուզարկություններ ընթանում, և ի՞նչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից պատասխանում են. «Հետևեք պաշտոնական լրահոսին»»,- գրում է լրատվամիջոցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
136Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
20820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
80419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84315.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108313.08.2026, 13:12