«Այս թվերի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները». Արփի Դավոյան

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կատարվել է 19360 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, մահվան 41 դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 20161 պացիենտ:
Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին, կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։
20161 պացիենտ բուժում է ստանում, բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։
41-ը լոկ թիվ չէ, մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ...
Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում, իսկ եթե ճիշտ՝ կյանքեր...
Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
134Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
20620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29520.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
79719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108213.08.2026, 13:12