«Համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից: Իրականացվող թեստավորումների նկատմամբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը՝ օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր:
Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց՝ պահելով մոլորությունը, թե պատվաստումների փոխարեն է թեստավորումը:
Մեզ մոտ համավարակի ընթացքում առողջապահության կազմակերպումը այնպիսի ցածր մակարդակի է հասել, որ համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում:
Դրա վառ վկայությունն է արձանագրվող մահերի քանակն այլ պետությունների հետ համեմատած:
Հ. Գ. Եվրոպական մի շարք երկրներում պատվաստվածների թիվը հասել է բնակչության թվի 70 տոկոսի: Դրանով է նաև պայմանավորված հիվանդության վերահսկելիությունը և քիչ մահերը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
45617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
70114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
73213.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
81712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
91710.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
110807.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
110207.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
105707.09.2026, 09:24