Կորոնավիրուսի թեստերի գները կարող են հասնել մինչև 20000 դրամի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։
Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում սկսում է նկատվել թեստերի դեֆիցիտ, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թեստերի գնաճի։ Ինչպես հայտնի է, տեղական արտադրությունը ունակ չէ մեծ քանակությամբ թեստեր մատակարարել, թեստերը ներկրվում են արտերկրից, սակայն թեստեր ներկրողները մի բան հաշվի չեն առել, որ նախարարի հրամանով պարտադիր թեստավորման պահանջը ուժի մեջ մտնելուց հետո հսկայական հերթեր են գոյանալու լաբորատորիաներում թեստավորման համար։
Թեստեր ներկրողնեից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր արդեն երկրում կա կորոնավիրուսի թեստերի պակասորդ, և բացառված չէ, որ թեստերի գները նորից բարձրանան՝ հասնելով մինչև 20.000 դրամի։ Քայլեր կձեռնարկի սրա դեմ կառավարությունը, թե ոչ, դժվար է ասել, չնայած որ կառավարությունը համավարակի դեմ պայքարը տեսնում է միայն կոլեկտիվ պատվաստան միջոցով։
Ի դեպ, լաբորատորիաներում թեստերի համար հերթերն էլ լի են կորոնավիրուսով վարակման վտանգով, քանի որ քաղաքացիների հերթերի ու կուտակումների հետևանքով խախտվում են հակահամաճարակային կանոնները, ու թեստավորման լաբորատորիաները փաստացի դառնում են կորոնավիրուսի տարածման օջախներ»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12912:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
201Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
290Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
78419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108013.08.2026, 13:12