Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում՝ Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ, բախվել է Kia մակնիշի, այնուհետև ճանապարհին կայանված Mercedes GL մակնիշի, Toyota Camry, Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:

Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
131Երեկ, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
237Երեկ, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
166Երեկ, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
370Երեկ, 14:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
37201.10.2026, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
22901.10.2026, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
32201.10.2026, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
39001.10.2026, 15:43