«Այս ողբերգության պատասխանատուն ու մեղավորը Անահիտ Ավանեսյանն է». Դ. Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ 57 մարդ մահացել է կորոնավիրուսից։ Սա գրողի տարած անտիռեկորդ է, որին մեզ հասցրեց Անահիտ Ավանեսյանը։
Սա ողբերգություն է։ Մահացության այս ցուցանիշը գալիս, հասնում է պատերազմի ժամանակ ռազմաճակատում զոհերի թվին։ Եվ այս ողբերգության առաջին պատասխանատուն ու մեղավորը վակցինացիայի հանրային կոմունիկացին տապալած կառավարությունն է՝ ի դեմս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի։
Մենք վակցինացիայի ցուցանիշով սարսափելի հետ ենք տարածաշրջանի բոլոր երկրներից, բոլոր հարևաններից ու իջել՝ հասել ենք աֆրիկյան բանանային հանրապետությունների մակարդակին։
Բոլոր երկրներում էլ կան վակցինացիայի դեմ ստեր տարածող խմբեր, բայց պետություններն իրենց հանրային կոմունիկացիան կազմակերպում են այնպես, որ մարդիկ չհավատան այդ ապուշություններին։
Իսկ Հայաստանում ոչ միայն դա չի արվում, այլև առողջապահության նախարարը այնպես է խոսում, որ նույնիսկ վակցինացվելուն տրամադրված անձինք են սկսում կասկածել։
Հ.Գ. Մեկ էլ Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ, դուք կա՞ք։ Բացի իշխանամետ ստատուսներ տարածելուց ուրիշ բանի ունա՞կ եք»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12612:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
199Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
288Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
77819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107913.08.2026, 13:12