Անհրաժեշտության դեպքում Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կնվիրի

Անհրաժեշտության դեպքում Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։ «Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որոնց արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը՝ 100 հազար դեղաչափ՝ 50 հազար անձի համար: Դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութ։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
197Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
286Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
77119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107813.08.2026, 13:12