Հայտնի է՝ ինչ պատվաստանյութով կպատվաստվեն երեխաները

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել նաև երեխաները։ 12-ից բարձր երեխաների համար կկիրառվի «Մոդեռնա» պատվաստանյութը, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանի խոսքով՝ որոշում է կայացվել նվազեցնել «Մոդեռնայով» պատվաստվելու տարիքային շեմը, քանի որ այն Եվրոմիության երկրներում կիրառվել է 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։
«Քանի որ այս հիվանդության տարածողն ավելի շատ երեխաները, դեռահասներն են, շատ ցանկալի կլինի, որ նրանք էլ պատվաստված լինեն և փոխանցող չհանդիսանան»,- նշում է Սիմոնյանը։
Ավելի վաղ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ իր 12-ամյա դուստրն արդեն իսկ պատվաստվել է «Մոդեռնայով»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
197Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
286Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
77119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107813.08.2026, 13:12