Հիվանդանոցներում թթվածնի խնդիր կա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել և մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը:
Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե տեղյա՞կ են խնդրից և ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ, ասացին․ «Բոլոր թե՛ պետական, թե՛ թթվածնային կայանների ուժերն առողջապահության նախարարությունը մոբիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթվածնային կայանների ծանրաբեռնվածության պատճառով որոշ թթվածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մասնագետները փորձում են արագ վերացնել, որպեսզի ապահովեն թթվածնի մատակարարման հոսքը:
Նշենք, որ խնդիրներ կան հիմնականում Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում, Սպիտակում, այլ մարզերում ևս»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
197Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
286Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
77119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107813.08.2026, 13:12