Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

««Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը»․ նախարար

««Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը»․ նախարար
346
Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 19:26

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․ «Այսօր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրեցինք, որ «Դելտա» շտամով պայմանավորված՝ աճել է մանկական հոսպիտալացումների թիվը:
✅Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար:
✅Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»։

Աղբյուրը`   Անահիտ Ավանեսյան