2–րդ դեղաչափն ուշացնել չի կարելի. նոյեմբերի 1-ից նոր կարգավորում կգործի

Նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»,–ասել է Աբովյանը։
Նրա խոսքով՝ քննարկվում է նաև ժամանցի վայրեր QR կոդով կամ էլ ՊՇՌ պատասխանով մուտք գործելու հարցը։ Լոքդաունի մասին առայժմ խոսք չկա։
Ըստ Աբովյանի, չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Աբովյանի խոսքով՝ արդեն իսկ սահմանափակումների նախագիծը պատրաստ է, և առաջիկայում այն շրջանառության մեջ կդնեն։
Մասնագետը հավելել է նաև, որ ըստ ԵՄ չափանիշների՝ ՀՀ–ն մուգ կարմիր գոտում է, քանի որ Հայաստանում հիվանդացության ցուցանիշը 888 է՝ սահմանային 500-ի փոխարեն։
Մանրամասները՝ տեսանյութում:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
197Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
286Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
77119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
41818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
38418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
83815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107813.08.2026, 13:12