Ստամբուլի «Ժամանակ» թերթը փակման վտանգի առաջ է․ ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Ստամբուլի «Ժամանակ» թերթը՝ փակման վտանգի առաջ
Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խորապես անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիվ հրապարակված խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցված այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ. սա խորապես անհանգստացնող երևույթ է աշխարհի հայկական բոլոր զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար:
Արագորեն փոփոխվող մեր աշխարհում շատ են ժամանակավոր դժվարություններն ու մարտահրավերները, այս պահին՝ հատկապես Քովիդ-19-ի համաճարակով պայմանավորված:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրականից տեղեկանում ենք նաև, որ ստամբուլահայերի շրջանում կան նաև ներքին բարդ իրավիճակներ, սակայն թե՛ վերը նշվածը, թե՛ այս հանգամանքը ժամանակավոր դժվարություններ են և չպետք է հայ իրականությունից գողանան մի մշտական արժեք, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է, որը, անշուշտ, չի ավարտել գնահատելի իր առաքելությունը սփյուռքահայ հասարակության շրջանում:
Հույս ունենք, որ սփյուռքահայ և հայաստանյան գործարար, հասարակական, բարեգործական շրջանակները ձեռք կմեկնեն և կաջակցեն «Ժամանակ» օրաթերթին՝ հաղթահարելու այս դժվարությունները: Անբեկանելի է այն, որ օրաթերթի շարունակականությունն ու հարատևությունը պետք է երաշխավորվի աշխարհով մեկ սփռված հայության հասարակական կարծիքի առողջ և համակողմանի ձևավորման տեսանկյունից:
Ավելորդ չէ նշել, որ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, և ՀԺՄ-ն իր գործընկերային համերաշխությունն է հայտնում խմբագրին ու հույս հայտնում, որ ստեղծված խնդիրը շուտով իր լուծումը կստանա՝ հօգուտ օրաթերթի հետագա գործունեության»:

«1900-ականների սկիզբ. Կարսի՝ էրիշտա պատրաստող հայ կանայք». Վահան Թումասյան
4105:54
«Երկրաշարժ՝ մեր տարածաշրջանի քաղաքական հարթակում». Հրայր Կամենդատյան
6804:06
«Միակ պետությունը, որի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իրական հետեւանք, Թուրքիան է». Արգիշտի Կիվիրյան
5601:48
«Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է և հենց դա է ամենաշատը խամրել». Անուշ Հակոբյան (լուսանկար)
7500:18
Չինաստանում կբացվի առաջին լիովին ռոբոտացված հյուրանոցը (լուսանկար)
163Երեկ, 23:52
ՔՊ-ն միջնորդեց ԿԸՀ-ից պահանջել բոլոր տեղամասերի արձանագրությունները (տեսանյութ)
77Երեկ, 23:12
«Ինչ էլ դուրս տա՝ որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե՝ լեգիտիմ ներկայացուցիչ». Հովհաննես Իշխանյան
63Երեկ, 22:54
Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը
58Երեկ, 22:42