Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների կառուցման նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Չնայած Վայքի ավագանին հունիսի 4-ին նախնական համաձայնություն էր տվել գործարանի կառուցմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը մերժել է գործունեության իրականացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ վկայակոչելով:
Ըստ «Հետք»-ի՝ ընկերությանը լրամշակման փուլում պահանջ էր առաջադրվել՝ ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիական նախագծից զատ ներկայացնել նաև հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցապատման նախագծային լուծումները:
Համայնքի կողմից տրամադրվող նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի շրջանակում, փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է եղել հստակեցնել կառուցման փուլում տվյալ քաղաքաշինական գործունեության օբյեկտներին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմաններն ու սահմանափակումները, կառույցների, ենթակառուցվածքների մակերեսները, հողակտորների հասցեները՝ հաշվի առնելով, որ ֆաբրիկան և պոչամբարների կառուցումը համարվում են բարձր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտներ, սակայն ընկերությունը չի ներկայացրել դրանք:
Լամշակման նպատակով ներկայացված դիտողությունները և առաջարկությունները ընկերությունը մասամբ է ուղղել: Իսկ նրա որոշ պարզաբանումներ ընդհանրապես չեն ընդունվել: Մասնավորապես, պետք է ներկայացվեին ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները, ինչը չի արվել:
Պոչամբարներից հնարավոր վթարային հեղեղման ռիսկերի նկարագրությունը հաշվետվությամբ տրվել է, սակայն ռիսկերի կառավարման մեխանիզմները փաստացի չեն ներկայացվել կամ հիմնավորված չեն եղել, ինչի արդյունքում վտանգների նվազեցման և վերահսկման արդյունավետությունը գնահատվել է անորոշ:
Պոչամբարների կառուցման նախագիծը չի բխել Կառավարության որոշումից կամ դրա պահանջներից: Լրամշակված հաշվետվությամբ անդրադարձ չի կատարվել պոչամբարների նախագծային լուծումների համապատասխանությանը միջազգային լավագույն փորձին՝ պոչամբարների անվտանգ նախագծման և շահագործման մասով, ինչը թույլ չի տվել գնահատել առաջարկվող լուծումների հուսալիությունն ու ռիսկերի ընդունելի մակարդակը:
Հանքաքարի ջարդման գործընթացից մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելման մասով հաշվետվությամբ նախատեսված չեն եղել օդափոխության և ֆիլտրացիոն համապատասխան համակարգեր: Ընկերությունը չի հիմնավորել դրանց անհրաժեշտությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հաշվետվության աղյուսակներում ներկայացված են եղել փոշու արտանետումների զգալի ծավալներ: Միաժամանակ, հաշվի առնելով տարածքի քամիների վարդը (հիդրոօդերևութաբանական գրաֆիկ, որը որոշակի ժամանակահատվածում ցույց է տալիս տվյալ վայրում քամիների բաշխման ռեժիմը ըստ ուղղությունների և արագության)՝ գերակշռող հարավ-արևելյան ուղղությամբ, առաջանում է փոշու տարածման բարձր հավանականություն դեպի Վայք համայնք, ինչը, ըստ փորձագետի եզրակացության, կարող է ունենալ բացասական ազդեցություն բնակավայրի օդի որակի և բնակչության առողջության վրա:
Փորձաքննության շրջանակներում իրականացվել է տարածքի տեղազննում, որի արդյունքում արձանագրվել է հաշվետվությամբ ներկայացված կոորդինատների անհամապատասխանություն փաստացի իրավիճակին: Տվյալների թերի և ոչ ճշգրիտ ներկայացման մասով ընկերությունը հանրային երկրորդ լսումից հետո համապատասխան ամփոփաթերթով ներկայացրել է ճշգրտված կոորդինատները:
Համաձայն հաշվետվության՝ պոչամբարներից մակերևութային ջրերի հեռացման համար նախատեսված է կառուցել դրենաժային համակարգեր, որոնք բաղկացած են խողովակաշարերից: Խողովակները տեղադրվելու են պոչամբարների հատակներին՝ գեոմեմբրանի վրա: Ներծծվող ջրերը հեռացվելու են առաջնային պատվարների ներքևի հատվածում նախատեսված լճակներ:
Հանրային երկրորդ լսման ընթացքում ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետի կողմից բարձրացվել է հարց վերը նշված լճակի նշանակության, նախագծային չափերի և պոչամբարից առաջացող ջրերի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:
Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչը նշել է, որ լճակում կուտակվող ջրերը նախատեսվում է վերադարձնել արտադրական գործընթաց և առկա է համապատասխան մաքրման կայան: Սակայն ներկայացված պարզաբանումը չի համարվել բավարար և արժանահավատ, քանի որ փորձաքննության ներկայացված հաշվետվությամբ մաքրման կայանը նախատեսված է բացառապես տնտեսակենցաղային և անալիտիկ լաբորատորիայի կեղտաջրերի մաքրման համար՝ «Յալմա» մակնիշի ինքնավար կենսաբանական մաքրման համակարգի միջոցով։ Հաշվետվությամբ առհասարակ ներկայացված չի եղել՝ ինչպես է ապահովվելու լճակից դեպի գործարան ջրի հետ հոսքը:
Եզրակացությամբ արձանագրվել է՝ քանի որ փորձաքննության ներկայացված փաստաթղթերում քաղաքաշինական կառույցների, ենթակառուցվածքների մասով նախագիծ ներառված չէր, նմանատիպ լճակի նախատեսումն ու կիրառումը խնդրահարույց է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
202Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
61213.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
99512.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
37512.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32312.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
72511.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
34111.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41410.10.2026, 13:12