Երկուշաբթի, 29 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ասել էիք` հունիսի կեսին հանդիպելու եք Պուտինի հետ, ինչո՞ւ չհանդիպեցիք». լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

«Ասել էիք` հունիսի կեսին հանդիպելու եք Պուտինի հետ, ինչո՞ւ չհանդիպեցիք». լրագրողը` Նիկոլ Փաշինյանին
64
Այսօր, 21:42

Լրագրողի հարցին, թե ե՞րբ է տեղի ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որի մասին վարչապետը հայտարարել էր դեռևս հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախատեսված հանդիպում չի եղել և երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն այնպես չէ, որ մի շաբաթ, մի օր է: Այսինքն, առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված հանդիպում, որը չեղարկվել է»: «Ֆակտոր»-ի դիտարկմանը, թե ինքն ավելի վաղ նշել էր հունիսի երկրորդ կեսի մասին, Փաշինյանը պարզաբանեց, որ դա այլ թեմայի է վերաբերել, սակայն հավելեց. «Առաջիկայում համոզված եմ՝ կլինի հանդիպում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ասել էիք` հունիսի կեսին հանդիպելու եք Պուտինի հետ, ինչո՞ւ չհանդիպեցիք». լրագրողը` Նիկոլ Փաշինյանին