Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։
Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեն՝ իր 21-րդ նիստում, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը՝ Չինաստանի Սյամեն քաղաքում։ «Դրական որոշումը թույլ չի տա Հունաստանին պահանջներ ներկայացնել այդ աղանդերի նկատմամբ», - նշում է թուրքական լրատվամիջոցը։
Թուրքական կողմը պնդում է, որ փախլավան իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան կայսրության պալատական խոհանոցում և կարևոր տեղ է զբաղեցրել արարողակարգերում դեռևս Մեհմեդ 2-րդ Նվաճողի ժամանակներից։ Հունաստանը, իր հերթին, պնդում է, որ մեղրից, ընկույզից և բարակ խմորից պատրաստվող այս աղանդերը գոյություն է ունեցել Բյուզանդիայում և Էգեյան ծովի կղզիներում՝ դեռևս մինչև օսմանյան նվաճումները։

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
5803:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
10900:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
101Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
131Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
118Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
139Երեկ, 16:36
«Ոտս լավը չէր, էս մարդը 12 հազար կրվավ»․ Նիկոլ Փաշինյան
125Երեկ, 16:24
«Ձեռք չտաք ինձ». քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
123Երեկ, 16:18