«Սպասվում է Թուրքիայից բենզինի ու դիզվառելիքի ներկրման ակտիվացում»․ Վ․ Դավթյան

Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։
Սպասվում է նաև բենզինի ու դիզվառելիքի ներկրման ակտիվացում։
2019 թ.-ի արդյունքների համաձայն՝ Թուրքիայից Հայաստան է ներկրվել 268 մլն դոլարի ապրանք, ինչը կրկնում է 2008֊ի ցուցանիշը։ 2018֊ին այն կազմել էր 253 մլն (համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2016֊ին Թուրքիայից ներկվել է մոտ 160 մլն դոլարի ապրանք)։
Եվ եթե 2008֊ի ցուցանիշը պայմանավորված էր «ֆուտբոլային դիվանագիտության» օրակարգով, ապա 2018֊2019 թթ. կտրուկ աճը՝ Հայաստանում պրոթուրքական ռեժիմի հաստատմամբ։ 2020-ին՝ մինչև պատերազմ, աճի միտումը շարունակվել է:
Այսպիսով, 1995 թ.֊ից ի վեր հայ֊թուրքական առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է 2008֊ին ու 2019֊ին։ Չնայած «առևտրաշրջանառություն» եզրույթն այստեղ խիստ պայմանական է.1995֊2020 թթ. Հայաստանը ներկրել է շուրջ 3 մլրդ դոլարի թուրքական ապրանք, արտահանել Թուրքիա՝ ընդամենը 50 մլն ֊ի։
Կարևոր է ընդգծել, որ բացի ավանդական ապրանքատեսակներից (հագուստ, տեխնիկա և այլն) 2018֊2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն դոլարի: Զուգահեռաբար նվազել են Իրանից նավթամթերքի ներկրման ծավալները:
Գեոքաղաքական մոտիվն ակնհայտ է»։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
9102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
10401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
9600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9700:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
105Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
94Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
107Երեկ, 18:12