«Սա չափազանց վտանգավոր միտք է»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի աջակից մտավորականներից մեկը մի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ հերոսները չպետք է դատվեն։
Սա չափազանց վտանգավոր միտք է։
Այսինքն՝ հերոսը կարող է գողանալ ու չդատվել, շնանալ ու չդատվել, սպանել ու չդատվել, մի խոսքով, ինչ էլ անի՝ չպետք է պատժել։
Կարող ես հանգիստ կեղծ անձնագրով դառնալ պետության ղեկավար, ընտրություններ կեղծես, տանկեր հանես ժողովրդի դեմ, մարդիկ զոհվեն ու չդատվես, քանի որ ունես հերոսի կոչում։
Կարող ես բանակը թալանել, առանձնատներ կառուցես, ցոփ ու շվայտ կյանքով ապրես, զինվորի հացը գողանաս ու չդատվես, որովհետև հերոսի «զնաչոկ» ունես։
Կարող ես մահափորձ կազմակերպես պետության ղեկավարի դեմ ու չդատվես, քանի որ «հերոս կամանդիր» ես։
Ըստ այդ թերուս մտավորականի՝
բռնաբարիր, քանի որ հերոս ես,
պղծիր, քանի որ հերոս ես,
կեղծիր, ասպատակիր, խոշտանգիր, թալանիր․․․․չշարունակեմ, քանի որ հերոս ես։
Հերոսը Վազգենն է, Մոնթեն է, Լեոնիդն է, Ջիվանն է, Թաթուլն է․․․․․»։

«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
1616:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
1616:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
4316:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
4915:18
«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան
5315:12
«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
13115:07
«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
6614:18
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները
10514:12