Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապն ու համացանցը
![]() 868 Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 19:32 Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։ Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։ Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։ Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։ Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ։ |

«Հեղինակությունը կալանքի լեզվով չեզոքացնելը փաստում է իշխանության քաղաքական կոլապսի մասին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
8903:06
«Հաղթեց օլիգարխիայի շահը»․ Ծաղիկ Վարդանյան
14202:06
«Հանիրավի մեղադրանք առաջադրելը քաղաքական որոշում է»․ Արմեն Մինասյան
14301:06
«Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է». Գրիգոր Առաքելյան
15200:24
«Տիրադավների միջև լուրջ կոնֆլիկտ է ծագել». Սյուզի Բադոյան
16300:12
Իրանը Կանադայի ռազմական նավատորմը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն
207Երեկ, 23:45
Արամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
157Երեկ, 23:30
«Արդյո՞ք սա կարգալույծ անելու առիթ չէ». Սյուզի Բադոյան (տեսանյութ)
176Երեկ, 23:24
