16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը

2735
Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 20:00
Ծանր հիվանդության դեմ երկար մաքառումներից հետո հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ 16-ամյա Մարիետա Մայիլյանը։
Մարիետան 11 տարեկան է եղել, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում թշնամու հրետակոծությունից զոհվել է տանկի մեջ: Նրա գերեզմանն այժմ գտնվում է բռնազավթված Հադրութում:
Ըստ MAMUL.am-ի տեղեկությունների, 44-օրյա պատերազմում Մարիետան կորցրել է նաև հորաքրոջ որդուն՝ Էրիկ Աբրահամյանին: Այս կորուստները ավելի են վատթարացրել աջկա առողջական վիճակը և նոյեմբերի 30-ին նա մահացել է հիվանդանոցում:
Մարիետան ընտանիքում միջնեկն էր, ուներ 2 եղբայր:


Աղբյուրը` Արցախ Հայաստան

«Տեսանք՝ ով ծեծ կերավ». ԱԺ-ում շարունակվում է լարված իրավիճակը (տեսանյութ)
3112:54
Մադրիդում գնացքների բախումից հետո անցկացված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով (տեսանյութ)
8012:49
«Եթե բարեկրթության կանոնները չպահեք, 10, 20, 40 անգամ ավելին կստանաք, ու ստացաք». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6712:03
Սասուն Միքայելյանը ԱԺ-ում գոռգոռում է Տարոն Չախոյանի վրա ու պահանջում, որ լռի (տեսանյութ)
7611:48
«Նորատուսցի Ալիկ» մականվամբ անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
6611:00
«Արա», «արան ոտիցդ գլուխ ես». ծեծկռտուք՝ ԱԺ-ում (տեսանյութ)
8010:48
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6910:06
««Աղդամը մեր հայրենի՞քն է, թե՞ ոչ» քննարկումից հասել ենք «Տիգրանաշենը մեր հայրենի՞քն է, թե՝ ոչ» տխրահռչակ հարցին». Վարդան Ոսկանյան
7409:00