«Սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի գրառումը․ «ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է ԱՄՆ դեսպանին։ Երկու դեպքերում էլ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։
Սա նշանակում է, որ այս ձևաչափը, որքան էլ փորձ արվի կազմալուծել, միևնույն է՝ չի ստացվելու։ Եվ սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին։
Ուշագրավ է, որ այս ֆոնին հանդիպել են նաև ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները, որոնք 3+3 ձևաչափի ջատագովներն են։
Ըստ էության՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում Հայաստանն է՝ Հայկական գործոնը, որի մասին ժամանակին Բժեզինսկին էր գրել։
Եվ սա մեզ համար կարող է դառնալ հնարավորություն շահերի միջև հավասարակշռություն գտնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով։
Այն, ինչ հակակշռում է, նաև կարող է հավասարակշռել։
Ուստի մեզ անհրաժեշտ է գտնել հակակշիռները հավասարակշռող ճիշտ կետը»։

«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
6812:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
7110:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
8410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
12503:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
18002:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15000:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
129Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
114Երեկ, 22:54