Կալանավորվել է Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով
![]() 375 Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 22:00 ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն կալանավորել է Մասիսի քաղաքապետի՝ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով: Նշենք, որ Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները։ Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է 33-ամյա համաքաղաքացուն և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց: Պարզվել է նաև, որ նշված տարածքում պոռնկությամբ զբաղվող կանանցից մեկը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել 39-ամյա տղամարդուն՝ այլ մարմնավաճառի գտնվելու վայրի, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու և դրա արդյունքում աշխատած գումարների վերաբերյալ՝ օժանդակելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մասիս քաղաքի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մարմնավաճառ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Նկատենք, որ այս կալանավորումը տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններից առաջ: Նշենք, որ օրեր առաջ կալանավորվել է նաև Դավիթ Համբարձումյանի աները՝ Արշակ Հակոբյանը»: |

Թեհրանը կարող է նոր ճակատներ բացել և սպառնալ Բաբ էլ-Մանդեբի նեղուցին
2121:51
Իրանն սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի տարածքները
14721:04
Դատարանը հաստատեց՝ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է (տեսանյութ)
12320:24
2024-ին Տիգրան Ավինյանը խոստացել էր «Կանազ»-ի շենքում ստեղծել միջազգային երաժշտական ակադեմիա (լուսանկար)
11420:12
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11819:48
«Ընկալումերի մեջ լայն շերտերի ընկալումների ճիշտ ընկալումը...». համացանցը ծաղրում է ՔՊ-ականի չընկալվող խոսքը (տեսանյութ)
16119:36
«Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, Կիպրոսինը՝ Թուրքիան». Նիկոլ Փաշինյան
17919:12
Արփի Դավոյանն առաջարկեց օրենք ստեղծել և բանակում չծառայածներին ենթարկել բուժզննության (տեսանյութ)
16018:36
