Կոտայքում ՏԻՄ ընտրություններին 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:
Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝
- 1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն,
- 3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
- 1-ը Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը,
- 6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
- 1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրել գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:
Իսկ հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության բաժիններում և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեդատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:
Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին»․ Հովհաննես Խուդոյան
613:12
«Էս օրով հեծանիվ քշելը, չհիշելը ցինիզմ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2013:00
«Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում»․ Գառնիկ Դանիելյան
4212:12
«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
4812:00
Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
12711:54
«Նիկոլը մրցանակ է ստացել հային այսքան դժբախտություն պատճառելու համար»․ Մանուել Մանուկյան (տեսանյութ)
5411:42
«Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման նախօրեին»․ Նարեկ Կարապետյան
7411:30
«Ադրբեջանական նարատիվները տարածող ցանկացած անձ ժողովրդավարության թշնամին է»․ Հայկ Խանումյան
5811:24