Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արցախում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են

Արցախում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են
396
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 20:24

Արցախում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հաշվի առնելով հանրային արձագանքներն ու առաջարկությունները և, հատկապես, հունվարի 7-ի՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օրը՝ Ազգային ժողովից հետ է կանչվել ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ուստի, շարունակում է գործել նշված օրենքը նույնությամբ:

2022թ. առաջին աշխատանքային շաբաթը կմեկնարկի երկուշաբթի՝ հունվարի 10-ին: