Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստում

Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստում
551
Կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ., 19:18

Այսօր Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։
«Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումն են ներկայացրել։ Քննարկումներից հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել։ 3 կողմ ձայնով տեքստն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կներկայացվի դեկտեմբերի 27-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։