Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Օրենքի պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-250 000 դրամի չափով

Օրենքի պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-250 000 դրամի չափով
623
Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 18:24

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինօրենքը, համաձայն որի՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:

Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է.

➢ տուգանքի նշանակում՝ 200-250 000 դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է

➢ տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով»: