Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ Փաշինյանը զանգահարել է Տոկաևին

Որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ Փաշինյանը զանգահարել է Տոկաևին
352
Չորեքշաբթի, 05 հունվարի, 2022 թ., 23:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:
Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան