Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ադրբեջանն այս տարի կմասնակցի ՀԱՊԿ  զորավարժություններին

Ադրբեջանն այս տարի կմասնակցի ՀԱՊԿ  զորավարժություններին
351
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 22:42

Ադրբեջանցի զինծառայողները նախատեսում են այս տարի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո անցկացվող երկու միջազգային զորավարժություններին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

«2022 թվականին նախատեսվում է ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների: Մասնավորապես «Eternity-2022», «EFES-2022», «Անխախտելի եղբայրությունը -2022», «Ձմեռ-2022», «Միջազգային բանակային խաղեր-2022» և այլ միջազգային վարժանքներն ու մրցումները փորձի փոխանակման միջոցով կնպաստեն մեր զինծառայողների գիտելիքների և հմտությունների ընդլայնմանը»,- նշվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: