«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ». Ալիև

Այսօր տեղական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևնասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այս հակամարտությունը լուծված է:
Նա Մինսկի խմբի վերաբերյալ իր խոսքը համեմել է հեգնանքով. «Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարծում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30 տարին, հավանաբար զբաղված են այդ միջոցառումների նախապատրաստմամբ։ Կատակը մի կողմ, կարծում եմ, որ իրենք իրենց համար օրակարգ պետք է կազմեն:
Այն, ինչ նրանք չպետք է անեն, ես կարող եմ ասել: Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք նրանց փոխարեն լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված», - ասել է Ալիևը:
Նա նշել է, թե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ «Իմ դատողությունները վկայում են դա։ Վերջին շրջանում հատկապես սրվել են հարաբերություններն այս երկրների միջև, և նրանք տարբեր կարծիքներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ։ Համենայն դեպս, նրանց ակտիվության նման ցածր մակարդակը մեզ բոլորովին չի անհանգստացնում, կամ գուցե հակառակը: Սկզբունքորեն, 30 տարվա աշխատանքային ստաժ, նրանք թոշակի շեմին են: Ուստի մաղթում եմ նրանց երկար կյանք և քաջառողջություն»,- հեգնել է Ալիևը:

«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
3512:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
4611:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
4311:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
4811:24
«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա»․ Ալիև
8211:18
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
5311:12
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
10011:00
«Դու, Պուտինը, Նիկոլը. ինձնից ի՞նչ ես ուզում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6710:36