Մի՛ ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները․ ոստիկանությունն զգուշացնում է
![]() 475 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 00:12 Հանցագործության զոհ չդառնալու համար ոստիկանությունը հորդորում է ֆինանսական գործարքներ կատարել միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ «Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։ Էլեկտրոնային դրամապանակների մասով խաբեության մյուս եղանակն էլ այն է, որ սոցիալական ցանցով քաղաքացու հետ կապվում է իբր էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության մի աշխատակից, որն առաջարկում է «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած՝ ստանալ առավել բարձր դաս, ինչը կօգնի վարկեր ձևակերպել կամ ավելի շատ գործարքներ կատարել։ Կրկին պահանջում են տրամադրել անձնական տվյալներ։ Եվ նույն եղանակով բանկում կամ վարկային կազմակերպությունում ձևակերպում են վարկ։ Փորձը ցույց է տվել, որ խարդախները հիմնականում վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա՝ կանխիկացնում։ Խարդախության մեկ այլ եղանակն էլ հետևյալն է։ Հանցամիտը, այսպես ասած, ՙսև ցուցակում՚ հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում՝ գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ «Լավագույն դեպքում» քաղաքացում տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ողջ գումարը։ Նշված բոլոր եղանակներով հանցագործությունների փաստերով ոստիկանությունում և քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր, կան բացահայտված հանցագործություններ ու պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն դեռ կան նաև խաբեությամբ գումար հափշտակողներ։ Ուստի պետք է լինել տեղեկացված։ Հարգելի՜ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՜ հավատացեք ու մի՜ ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները։ Համացանցը ողողված է նման կեղծ հայտարարություններով, դրանք փակցված են նաև գետնանցումների պատերին ու փողոցների սյուներին։ Ֆինանսական գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ Եղե՜ք իրազեկված, որ չդառնաք հանցագործության զոհ»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է։ |

«Մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության համար»․ Մանե Թանդիլյան
345Երեկ, 01:06
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
37813.03.2026, 16:42
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
47713.03.2026, 12:54
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
47113.03.2026, 11:48
37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
40312.03.2026, 14:12
Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
41612.03.2026, 12:36
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
151011.03.2026, 21:11
Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի
49311.03.2026, 14:42
