ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
![]() 275 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, և հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել և չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, և միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, և պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: Հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Քննչականն ու դատախազությունը լծված են ոչ իշխանահաճո քոմենթի համար պատժելու «սուրբ» գործին»․ Մարինե Ֆարմանյան
5216:42
«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13715:36
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
13415:12
«Իրանի վրա հարձակումներն ու նրա պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում». Էրդողան
10615:03
«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11414:48
«Համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16614:36
«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»․ Արաղչի
22914:31
«Որևէ լրատվամիջոց կարա գրի, որ ՀՀ վարչապետն աշխատակցի հետ ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
20414:12
