«Ոչ մի հանրություն այդքան չի լսում «պատմությունից դաս քաղելու անհրաժեշտության» մասին, որքան հայ հանրությունը»․ Հ․ Բադալյան

.Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Թերևս ոչ մի հանրություն այդքան չի ասում կամ լսում «պատմությունից դաս քաղելու անհրաժեշտության» մասին, որքան հայ հանրությունը:
Եվ ոչ մի հանրություն թերևս այդքան քիչ չի խոսում համաշխարհային անցուդարձը ճանաչելու անհրաժեշտոության մասին, որքան հայ հանրությունը:
Այո՛, կան համաշխարհային զարգացման որոշակի պատմական օրինաչափություններ, բայց դրանցից ոչ պակաս են նաև անընդհատ ձևավորվող նոր գործոնները:
Դե եկ ու հասկացի՝ պատմությունից ինչ դաս քաղես, որ համարժեք լինի այսօրվա գրեթե ամեն օր փոխվող վիճակին: Երբ այսօր համաշխարհային քաղաքական իրավիճակը մեկ ամսում կարող է փոխվել այնքան ու այնպես, որ պայմանական մեկ դար առաջ դա կարող էր տևել տարիներ:
Ու էս համաշխարհային արագության մեջ մենք անընդհատ հետ ենք նայում դաս քաղելու, առաջ նայել ու սովորելու փոխարեն: Հատկապես, որ այդքան էլ մեծ ռեսուրս չունենք, որ մի մասը «դասի» համար հետ նայի, մյուս մասը՝ սովորելու համար նայի առաջ»:

«Գերմանիան և ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ»․ Մերց
417:30
«Մի քանի օրից կինոն սկսվելու է»․ Արթուր Դանիելյան
2517:18
ԿԸՀ-ն քննում է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)
3217:00
«Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել և ստացել դրական պատասխան»․ Ալիև
7516:47
«Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն է»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4116:36
«Մարդիկ ասում են՝ թվանկարչությամբ եք զբաղվում, խլեցիք ԲՀԿ-ի ձայները». լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)
6816:26
«Իր հոգեկերտվածքին համապատասխան՝ կոնֆլիկտներ է հրահրում չեղած տեղը»․ Բագրատ Եսայան (տեսանյութ)
5315:54
«Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը». Վահագն Հովակիմյան
5215:48