«Արմենի կալանքն ուղերձ է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն ավելի քան հիսուն օր է, ինչ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։
Անկեղծ ասած, ամեն անցնող օրվա հետ ավելի դժվար է այս ամենին նայել միայն որպես հերթական քաղաքական իրադարձության։ Երբ խոսքն ընկերոջդ մասին է, ամեն ինչ այլ կերպ ես ապրում, քանի որպես տեսնում ես ոչ թե զուտ մամուլի վերնագրեր, այլ մի մարդու, որին փորձում են պատժել ոչ թե իր արածի, այլ ասածի, համոզմունքների և բացառապես քաղաքական կեցվածքի համար։
Արմենի գործին հետևող ցանկացած մարդ վաղուց հասկացել է, որ այստեղ իրավական վեճի մասին խոսելը ծիծաղելի է։ Նրա անունը հայտնվել է մի պատմության մեջ, որի հետ նա փաստացի առնչություն չունի, բայց դա էլ, կարծես, երբեք հիմնական հարցը չի եղել։ Հիմնական նպատակն այլ է՝ նրան պահել ճաղերի հետևում այնքան, որքան թույլ կտա քաղաքական նպատակահարմարությունը։
Փաստացի սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզորպացրածներին, չհամակերպվել կամ քաղաքական պայքար մղել նրա դեմ։
Ավելին, ամենացավալին այն է, որ այս ամենը փորձում են ներկայացնել որպես արդարադատություն։ Բայց յուրաքանչյուր բանական հայի համար պարզ է, որ արդարադատությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքական պատվերը։
Ես հավատում եմ, որ Արմենը դուրս է գալու այս փորձությունից ևս, բայց չեմ ուզում, որ այս երևույթը սովորական դառնա, որտեղ ընկերոջդ ազատության մասին պետք է գրառում գրես, որովհետև պետությունը որոշել է նրա նկատմամբ կիրառել ոչ թե օրենքի ոգին, այլ իշխանության կամքը։
Արմեն ջան, գիտեմ՝ սա էլ է անցնելու, իսկ նրանք, ովքեր այսօր վստահ են, թե պետական մեքենան հավերժ իրենց ձեռքում է մնալու, վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխանել ոչ միայն պատմության, այլ նաև սեփական խղճի առաջ՝ չնայած սրանք դրանից չունեն»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
234Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
152Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
182Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
188Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
166Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
14829.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
12929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
28629.08.2026, 22:36