«Շատերը ձև են տալիս, թե աշխատում են». Սամվել Գևորգյան

Բիզնես-փորձագետ Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերը ձև են տալիս, թե աշխատում են: Ձև տալը, թե օգտակար գործ է արվում, լուրջ «մասնագիտություն է»: Ոչ բոլորը կարող են պրոֆեսիոնալ մակարդակ ապահովել: Պատկերացրեք, ինչքան ջանք ու երևակայություն պետք է մարդ ունենա, որ անընդհատ ձև տա, թե աշխատում է ու դա ուրիշները «չնկատեն»:
Իրականում, համատարած խնդիր է: Առավել ընդունված պրակտիկա է միջազգային կազմակերպություններում, պետական հիմնարկներում և խոշոր ընկերություններում: Շատ ձև տվողներ մնում են «աննկատ»: Փոքր բիզնեսներում դա շատ ավելի ցայտուն է արտահայտվում. բոլորը բոլորի մասին համարյա ամեն ինչ գիտեն: Բայց դե, սա խոչընդոտ չէ ձև տվողներին իրենց «մասնագիտական ունակությունները» կիրառելու համար:
Ճիշտ է, ձև տալը շատ «օգուտներ» ունի: Սակայն... Օրը, շաբաթը, ամիսն անցնում է ու պարզվում է, իրենց կյանքում որակական առումով բան չի փոխվել: Թերևս, միայն այդ մեկ ամսվա աշխատավարձը՝ ձև տալու համար, որ «աշխատել են»»:

Սիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս ստեղծագործություն
11823:11
Աստղագետներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել Ծիր Կաթինի սև խոռոչի մոտակայքում
22321:13
Հայտնի են առաջիկա վարժական հավաքների օրերը
11921:06
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում (լուսանկար)
17620:36
«Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում». նախկին նախագահ
18520:12
Հայաստանն առաջատարներից է այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին
18619:16
«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե ինչու վարույթ ընդունվեց Եկեղեցու դեմ հայցը». Արթուր Ղամբարյան
9718:54
Մալիշկայում 10 օր է՝ դիմակավորված անհայտ անձը գիշերներն անհանգստացնում է ամբողջ գյուղը (տեսանյութ)
16318:36