«Իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ենք խոսում մտավորականի կերպարի մասին։ Իշխանություններն ատում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մտավորականներին, ընդդիմությունը՝ իշխանական։
Իմ ընկալմամբ իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր։ Որովհետև մտավորականի խնդիրը և առաքելությունն այն է, որ նա կանգնի իշխանության ու ժողովրդի միջև և դառնա այն կամուրջը, որը կկամրջի իշխանությանը ժողովրդի հետ։
Սովետական տոտալիտարիզմը թույլ չտվեց, որպեսզի Հայաստանում զարգանա մտավորականության այն դպրոցը, որը հասարակական իմունիտետի դեր կկատարեր։ Եթե զարգացած երկրներում իշխանությունները ձգտում են արժանանալ մտավորականության համակրանքին, ապա Հայաստանում հակառակն է՝ մտավորականության մի խումբ պատրաստ է հրաժարվել երեկ չէ առաջին օրվա իր հռչակած իդեալներից, որպեսզի ներդաշնակվի իշխանության հետ։
Պալատական «մտավորականությունը» հասարակական իմունիտետի վրա ո՛չ միայն դրական ազդեցություն չի կարող ունենալ, այլև բացասական ազդեցություն է թողնում։
Իսկ որպես առանձին բևեռ դիրքավորված ու հասարակության բողոքներն իր շուրթերով հնչեցնող մտավորականությունը այն իմունիտետն է, որը թույլ չի տալիս իշխանությանը կառավարել ավտորիտար մեթոդներով։
Ուստի՝ մտավորականը պետք է միշտ լինի այդ բալանսավորողը, իշխանության ու ժողովրդի միջև կանգնողը, այն հեղինակությունը՝ ով ինքն է օրակարգ պարտադրում, այլ ո՛չ թե մտնում այլոց օրակարգերի ծանր բեռի տակ...»։

Սիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս ստեղծագործություն
11823:11
Աստղագետներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել Ծիր Կաթինի սև խոռոչի մոտակայքում
22321:13
Հայտնի են առաջիկա վարժական հավաքների օրերը
11921:06
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում (լուսանկար)
17620:36
«Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում». նախկին նախագահ
18520:12
Հայաստանն առաջատարներից է այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին
18619:16
«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե ինչու վարույթ ընդունվեց Եկեղեցու դեմ հայցը». Արթուր Ղամբարյան
9718:54
Մալիշկայում 10 օր է՝ դիմակավորված անհայտ անձը գիշերներն անհանգստացնում է ամբողջ գյուղը (տեսանյութ)
16318:36