«Իսրայելի համար ներկայում որևէ օգուտ չկա Հայոց ցեղասպանության ճանաչումից»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ինչո՞ւ պետք չէ տուրք տալ ադրբեջանական և նմանատիպ այլ քարոզչական գործողություններն
Սոցցանցերի հայկական տիրույթում շարունակվում է ակտիվորեն քննարկվել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը հերթական անգամ չեղարկելու թեման։ Ավելի վաղ խնդրին անդրադարձել էի հետևյալ գրառման՝ կանխատեսելով, որ ամբողջական ճանաչում այդպես էլ չի լինելու։
Իսկ ինչո՞ւ է Իսրայելը հրաժարվում վերջնական ճանաչումից․ այս հարցը կոնկրետ և բավականաչափ ամուր հիմնավորումներ ունի։
1․ Իսրայելի իշխանությունները, ի տարբերություն այլ երկրների, շարժվում են բացառապես քաղաքական պրագմատիզմի տրամաբանությամբ․ պատմաիրավական, բարոյական սկզբունքներն այդ երկրի քաղաքականության մեջ զրոյական ազդեցություն ունեն։ Իսկ Իսրայելի համար ներկայում որևէ օգուտ չկա Հայոց ցեղասպանության ճանաչումից․ Հայաստանի հետ հարաբերությունները ցածր մակարդակում են, իսրայելահայ համայնքից և հայկական Սփյուռքից էլ գրեթե կախվածություն չկա։
2․ Ամբողջական ճանաչման դեպքում Հայոց ցեղասպանության թեման այլևս կդադարի ծառայել՝ որպես անհրաժեշտ պահին օգտագործման «ամենապատեհ գործիքներից» մեկը։ Հետայսու էլ, երբ անհրաժեշտ լինի, Իսրայելի իշանությունները կրկին կակտիվացնեն այս թեման և քարոզչական ու քաղաքական մակարդակում կպատասխանեն Թուրքիայի իշխանությունների հակաիսրայելական գործողություններին, նաև կօգտագործեն՝ Ադրբեջանից ինչ-որ կարևոր բան կորզելու համար։
3․ Ռազմավարական առումով չեն ճանաչի՝ Հոլոքոստի բացառիկության խնդրին չվնասելու համար։
Իսկ թե «Հաջիևը զանգեց․․․», «Ադրբեջանը կանխեց․․․», «Նեթանյահուն վախեցավ, հրաժարվեց․․․», «Թրամփը միջամտեց․․․» և այլն․․․ սրանք ընդամենը մամուլի վերնագրեր են, քարոզչական գործողություններ, որոնք իրականացնում են տարաբնույթ դերակատարներ՝ ստեղծված իրավիճակից օգտվելու համար։
Վստահաբար պնդում եմ՝ եթե Իսրայելն իրոք քաղաքական որոշում կայացնի՝ վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որևէ դերակատար չի կարողանա դրան խոչընդոտել, քանի որ այդ քայլն ունի բացարձակ իրավական, պատմաքաղաքական, բարոյական, հիմնավորում»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
234Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
152Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
182Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
188Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
166Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
14829.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
12929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
28629.08.2026, 22:36