«Վաղն Արջիձորում հանք բացելու առաջին լսումներն են. գյուղացիները տեղյակ չեն». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը, հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կայանալու են «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հանրային լսումները։
Կապվել էի երկու օր առաջ գյուղացիների հետ, ճիշտն ասած տեղյակ չէին, ինձնից տեղեկացան։
Արդեն իսկ պարզ է, որ գյուղում նախապես պատշաճ իրազեկում չի իրականացվել։
Գրեթե նույն շրջակայքում է գտնվում Արմանիսի հանքավայրը, որը արդեն զգալի վնասներ է հասցրել շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանր մետաղները, որոնցից ամենավտանգավորը մկնդեղը ներթափանցել են հողեր և մարդկանց օրգանիզմ։
Հիմա ի՞նչ, որոշել ենք Ստեփանավանի տարածաշրջանը, Ստեփանավան համայնքը դարձնել մեկ ամբողջական հանքավա՞յր...
Վաղը ես այնտեղ եմ գնալու, ցանկալի է որպեսզի այնտեղ լինեք»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
157320.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137707.10.2026, 01:06