«Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը:
Հայաստանը՝ նույնպես:
Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն:
Հայաստանը չունի:
Հայաստանի՝ պոլիէթիլենային տոպրակների մասով, միակ գործողությունը, դրանց գնի բարձրացումն է: Ստացվում է, որ մեր երկրում, պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքի բացակայության պայմաններում, դրանց կիրառությունը շարունակվելու է, սակայն դրանք սպառվելու են էապես բարձր գնով: Այսինքն՝ ոչինչ, բացի գնից, չի փոխվելու: Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով:
ՀԳ. Պոլիէթիլենը ստացվում է նաֆթից: Հայաստանը «բարեկամության» դարաշրջանի մեջ է մտնում նաֆթարդյունահանող և նաֆթավերամշակող պետության հետ: Բնականաբար, «բարեկամությունը» ենթադրում է, որ մենք պետք է բարձր գնով գնենք «բարեկամների» պոլիէթիլենը»:

«Բ*զի լաց էին դրել պահածոներով պաշտպանված սահմանի համար, հիմա փամփուշտ չեն տալիս զինվորին». Արթուր Դանիելյան
4120:48
Արարատ Միրզոյանն Իրանի նախագահին ներկայացրել է մանրամասներ ԹՐԻՓՓ-ից
2720:30
ՀՀ ՆԳՆ ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
3820:18
«Հարձակման հետևում կանգնած է Լիճքի ղեկավարի հովանավոր, ՔՊ-ական Գնել Սանոսյանը». Նաիրի Հոխիկյան
7719:42
«Ըստ իշխանությունների՝ անվտանգային ճգնաժամի հաղթահարման լուծումը շուն պահելն է». Սամվել Աշոտյան
5719:30
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին
7218:30
«Ինչու հայության մի հատվածն Արցախյան առաջին պատերազմը չի համարում հայության հաղթանակ»․ Արգիշտի Կիվիրյան
7517:30
Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանը և նրա երեխաներից երկուսը տուժող են ճանաչվել
8316:12