«Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ». վարչապետ
![]() 1551 Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 10:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման: Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով: Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ: Սիրելի հայրենակիցներ, Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին: |

Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
153Երեկ, 19:42
«Տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
265Երեկ, 16:06
Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
420Երեկ, 00:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
41328.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
35828.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
49527.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
38727.03.2026, 13:36
«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
34027.03.2026, 13:30
