«Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ՊԲ դիրքերի դուրս բերմանը». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
Նկատենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում շփման գծի տարբեր ուղղություններով, սակայն Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերում դրանք առավել սուր են արտահայտված այն պատճառով, որ հայկական գյուղերը գտնվում են դեպի Շուշի գնացող կարևոր հանգույցի մերձակա հատվածում։
Ադրբեջանի գլխավոր ենթակառուցվածքները, որոնք կառուցվում են Շուշիի ուղղությամբ անցնում են մեր 2 գյուղերի վերևի հատվածով՝ ՊԲ դիտարկման հատվածում և Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը։
Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում։
Որպես կանոն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղ առաքելությունը նման միջադեպերին օպերատիվ է արձագանքում, սակայն այս հարցը հիմնարար լուծումներ է պահանջում առանց որի խաղաղ բնակիչների անվտանգությունն ու բնականոն կյանքը մշտական սպառնալիքների է ենթարկվելու։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
10013:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
11309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11308:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15903:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14102:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14501:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15800:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
16000:48