Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի ու դեսպանների հետ. «Հրապարակ»
![]() 1294 Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 10:24 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի և արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին հարցրինք՝ Միրզոյանը նախարար նշանակվելուց ի վեր դեսպաններին երբևէ ընդունե՞լ է, և նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովվում: Խոսնակը փոխանցեց․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամենօրյա կապի մեջ է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված մեր դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ և համապատասխան հանձնարարականներ է տալիս թե՛ անձնական հանդիպումների, թե՛ հեռախոսային կապի, թե՛ այցերի և թե՛ դեսպանահավաքի միջոցով, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ»։ Խնդրեցինք հստակեցնել՝ որևէ դեսպանի անհատապես ընդունե՞լ է նախարարը, ասաց՝ մշտապես։ Կոնկրետ օրինա՞կ՝ վերջին անգամ երբ և որ դեսպանին է հանդիպել, խոսնակը չնշեց. «Ես Ձեր հարցերին պատասխանեցի հստակ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
